Մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43 000 դրամ և յուրացրել: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն