ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատաքննությունը հետաձգվեց տաս րոպեով:
Մինչ այդ վատացավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ինքնազգացողությունը: Նրա համար դատարանը շտապ օգնություն կանչեց:
Քառասունհինգ րոպե հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց բժշկական տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալը տառապում է շաքարային դիաբետով, եւ ի վիճակի չէ շարունակել դատական նիստը: Չնայած ներարկումներ էին արվել: Ի դեպ, նրա պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբա Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի:
Դատավորը դիմեց ամբաստանյալին, որը հաստատեց, որ ի վիճակի չէ շարունակել դատական հետագա նիստը:
Կարդացեք նաև
Այն հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 7-ին:
Դատարանը այսօր լսեց տուժող Պարույր Հայրիկյանի կնոջը՝ Սուսաննա Ավագյանին, նրա դստերը՝ Նարեին, վկաներ, Հայրիկյանի հարեւաններ Խաչատուր Ջանազյանին, Սեդա Գեւորգյանին:
Վերջինի հարցաքննության ժամանակ, տեղի տվեցին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նյարդերը, որը դիմելով տուժողի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանին, ասաց. «Փաստաբանությունը հօգուտ ազգային անվտանգության պետք չէ օգտագործել»: Իսկ Բաղդասարյանը նկատեց, որ իր վստահորդը հրազենից հաշմանդամ է դարձել:
Ի դեպ, վկաները դեռ չէին հարցաքննվել,երբ Հայրիկյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց տեղեկանք այն մասին, որ նա մայիսի 15-ից շարունակում է բուժումը, եւ դատարան կներկայանա իր ցուցմունքների ժամանակ:
Այս դատական նիստի ժամանակ նախազգուշացվեցին պաշտպաններ,Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Դատավոր Գագիկ Պողոսյանն անգամ կոչ արեց զավեշտի չվերացել դատքննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ