Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ վարչապետը կարեւոր է համարել Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին (ֆոտոշարք)

Հունիս 01,2013 16:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Զրուցակիցները քննարկել են  հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մեր կառավարության հաղորդագրության մեջ նշված է, որ անդրադարձ է կատարվել եվրասիական  տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին եւ դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձեւաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաեւ երկկողմ  հուշագրի ստորագրման հարցը:

Դմիտրի Մեդվեդեւը եւս կարեւորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին եւ նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձեւաչափ:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում նախ աշխատել գործող ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման, այնուհետեւ՝ նոր բլոկի կառուցման շուրջ:

Կողմերն անդրադարձել  են նաեւ գազի գնի 30 տոկոս սուբսիդավորմանը, մասնավորապես, թե ինչ սկզբունքների ներքո պետք է այն գործի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով, ինչի շուրջ բանակցությունները դեռեւս կշարունակվեն:

Խոսելով Հայաստանի համար դոնորների  կոնֆերանսի կազմակերպման մասին՝ Դմիտրի Մեդվեդեւը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստակամ է մասնակցել կոնֆերանսին եւ նպաստել դրա հաջող անցկացմանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ համատեղ այլ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930