Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքի մանկանան զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանն իր ներդրումն ունեցավ նաեւ news.am լրատվական կայքի կազմակերպած «Գնիր պաղպաղակ եւ օգնիր երեխաներին» ակցիային: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետերը եւ երեխաների սիրելի պաղպաղակները վաճառում էին քաղաքական գործիչներ եւ շուբիզնեսի ներկայացուցիչներ : Խորհրդարանի ղեկավարը մեկ առ մեկ մոտեցավ տաղավարներին ու գնեց պաղպաղակ: Փոքրիկների ուրախությունը կրկնապատկվել էր, քանի որ նրանց համար պաղպաղակ էր գնում ԱԺ նախագահը:
Այս օրը, անշուշտ, երկար կմնա երեխաների հիշողություններում ու անկասկած օրենսդրի ղեկավարի պարգեւած ջերմությունը կլինի նրանց ողջ օրվա ուղեկիցը: Իսկ հավաքված գումարը կհատկացվի անապահով ընտանիքների երեխաներին: