Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի` կառավարությունում աշխատող հարեւանուհին, մի քանի ցուցմունք է տվել

Հունիս 01,2013 15:33

Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել Պարույր Հայրիկյանի հարեւաններից կառավարությունում աշխատող Սեդա Գեւորգյանը եւ Խաչատուր Ջանազյանը:

Հարեանուհու նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների միջեւ հակասություն տեսնելով, դատարանը հրապարակեց դրանք:

Հակասությունը ըստ էության «ստեղծեց» վկան, ասելով, որ ինքը պատշգամբի պատուհանից չի նայել,չնայած, երբ նայեց իր ձեռագիրը, հաստատեց, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը ինքն է գրել: Նա ասաց, որ մի երեք անգամ իրեն հարցաքննել են:

Այս վկան հայտնեց, որ պայթյունի ձայն է լսել, իրեն թվացել է, թե բակի երեխաներն են:
Երբ լսել է բղավոց, դուրս է վազել առաջին հարկի իր բնակարանից, տեսել է Հայրիկյանին ընկած:  Լսել է օգնեցեք, օգնեցեք: Նրա աջ կողմն ամբողջովին արյունոտ էր: Վկան ասաց, որ սառը թրջոց է դրել, որպեսզի չուշաթափվի:

Վկա Խաչատուր Ջանազյանը ասաց, որ համակարգչի մոտ է եղել, ապա լսել է թույլ դրմփոց:  Վազել է դուրս, եւ տեսել է Պարույր Հայրիկյանին ընկած:

Մի երկար բանավեճի առիթ դարձավ նրան հարցեր տալը. զենք օգտագործել ես երբեւէ, տեսել ես խլացուցիչ, հիշողությունից ոնց եք: Այս վկան ասաց, որ հնարավոր է նախաքննության ժամանակ թարմ ժամանակ ասած լինի, որ կրակոցի թրմփոց է, այն էլ մեկ-երկուսի:

Այս վկան ասաց, որ երբ Պարույր փողկապը թուլացրել են, արյունը հոսում էր:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հարցը հնչեց. «Հայրիկյանը բղավո՞ւմ էր, թե՞ բղավոցով էր մտնում, ի՞նչ էր բղավում», վկան ասաց, որ նա բղավում էր՝ խփեց, օգնեցեք:

Պաշտպանական կողմի մի շարք հարցեր պարզապես ծիծաղի տեղիք են տալիս, դատավոր Գագիկ Պողոսյանը ստիպված է լինում հաճախ դրանք հանել, իսկ հեգնանքով էլ սառը ջուր առաջարկեց պաշտպանական կողմին:

Դատաքննությունը շարունակվում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930