Լրահոս
Օրվա լրահոսը

«Տալու ենք օբյեկտիվ գնահատական, թույլ չենք տալու մեզ ճնշեն ոչ վերեւից ոչ էլ՝ ներքեւից». բնապահպան

Հունիս 01,2013 14:54

Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսօր ահազանգեց, որ Սեւանի ավազանի հիմնական գետերն անմխիթար վիճակում են, աղտոտված:

«Չկան մաքրման կայաններ, եւ աղբը լցվում է  գետեր: Այդ գետերում նաեւ ոչ կառավարելի ջրառ է իրականացվում ոռոգման եւ էներգետիկ նպատակներով: Դա պետք է անպայման կարգավորվի, բնապահպանական հոսքերը պահպանվեն: Հակառակ դեպքում էկոհամակարգի խախտում է  տեղի ուենում, եթե խախտվեց գետի էկոհամակարգը ձկների վերարտադրության մասին խոսելն անիմաստ է»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց պարոն Գաբրիելյանը: Նա մտահոգված է, որ գետեր կան, որոնց  ամբողջ ջուրը փոքր ՀԷԿ-ի աշխատանքի համար է օգտագործվում:

Անդրադառնալով խոսաակցություններին, թե մուտանտներ են ներկրվել Հայաստան, ասաց.  «Ոչ մի մուտանտ գոյություն չունի Սեւանա լճում: Այդ հարցը բարձրացնողները նպաստում են, որ չբարձրացնեն Սեւանա լճի մակարդակը»:

Նրա խոսքով, վերջին տարիներին իշխան ձկնատեսակի վերականգնման աշխատանքներ են իրականացվում, բայց օրինակ սիգ ձկնատեսակի պահպանման հարցում ոչինչ չի արվում. «Որսագողությունն է ամենակարեւոր գործոնը, որ բերել է սիգի պաշարների խզմանը: Բազմացման տեղի , ջրի որակի խնդիր չկա,  կա միայն պահպանության խնդիր:  Դրա համար այս ձկնատեսակը  տարեցտարի քչանում է»:

Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խոսակցություններին՝ փորձագետն ասաց, որ հանքը շահագործող ընկերության հետ տարածքում ուսումնասիրություն անելու պայմանագիր ունեն. «Պետք  է ուսումնասիրենք  տարածքի կենսաբազմազանությունը՝ եւ ջրային եւ ցամաքային: Այսօր կարծիք հայտնելը վաղ է, ուսումնասիրությունները կատարելուց հետո պարզ կլինի՝ հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ կենսաբազմազանության վրա: Իսկ ուսումնասիրությունները կավարտենք մյուս տարի: Տալու ենք օբյեկտիվ նկարագիրը: Թույլ չենք տա մեզ ճնշեն ոչ  վերեւից, ոչ էլ՝ ներքեւից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930