Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հավելում է, որ Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ շրջել է դեսպանատան շենքով, ծանոթացել պայմաններին:
Այնուհետեւ Բելառուսի վարչապետի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել Մինսկում:
Երեկոյան վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երեւան: