Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներ եւ մի խումբ լրագրողներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել էին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Հիմնադրամի կամավորները լրագրողների հետ մասնակցեցին մանկատան բարեկարգման աշխատանքներին, ներկա եղան երեխաների համար անցկացվող մշակութային միջոցառումներին։
ՀԵՀ տարածած հաղորդագրության համաձայն հյուրերը մանկատան երեխաներին հեռուստացույց են նվիրել, կամավորների թիմով միացել անցկացվող բարեկարգման աշխատանքներին։
Կարդացեք նաև
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մանկատանը խնամվում է 2-15 տարեկան 95 երեխա։ Նրանք հիմնականում հատուկ կարիքով երեխաներ են՝ ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող։ Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք այսօր եկել էին մանկատուն՝ երեխաների համար կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ։