Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երեւանի կենդանաբանական այգում. մրցույթներ,վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել: Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տերբեր հատվածներում նախատեսված են նաեւ թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ, կենդանաբանական այգում այսօր կբացվի նաեւ բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1 –ին մինչեւ 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է: