Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական ID քարտերը Թուրքիայում ընդունում են, ադրբեջանականը՝ ոչ

Հունիս 01,2013 12:57

Մայիսի 25-ին Վրաստանի  Մառնեուլիի շրջանի  «Թեքալի» գյուղում կազմակերպված հասարակական լսման ժամանակ «Մշակութային փոխկապերի  կովկասյան տան» տնօրեն Գեորգի Կանաշվիլին անդրադառնալով Վրաստանի եւ  Աբխազիայի, Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի փոխհարաբերություններին՝ ասաց.

«Մենք չենք կարող  ճանաչել աբխազական եւ  հարավօսեթական անձնագրերը, դա կնշանակի, որ մենք  ճանաչում ենք այդ պետությունները: Մենք  նույնիսկ կարող ենք ընդունել  Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակիչների  ռուսական անձնագրերը: Սակայն մենք չենք կարող ընդունել, որ նրանք շրջեն ռուսական  անձնագրերով, որոնք տրվել են Սուխումիում եւ Ցխինվալիում  Ռուսաստանի դեսպանատների կողմից: Եթե այդ  անձնագրերը ճանաչում ես,ուրեմն ճանաչում ես այդ դեսպանատները: Այդպիսի բազմաթիվ մանրուքներ կան, որոնք  թվում են ոչ էական,սակայն կարեւոր նշանակություն ունեն:  Այժմ վրացական կառավարությունը խորհրդարանական, կառավարական մակարդակով փորձում է  նախաձեռնել , որ  Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակիչները կարողանան իրենց  կիսալեգալ անձնագրերով շրջել Վրաստանում եւ Թուրքիայում:  Նաեւ Թուրքիայում, որովհետեւ    Վրաստանը եւ Թուրքիան պայմանագիր ունեն , որ վրացական ID-ով(նույնականացման քարտով) մենք կարող ենք Թուրքիա մեկնել: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի բնակիչների այդ  անձնագրերը պետք է ունենան  մեր ID-ի ուժը»:    Հասարակական լսման մասնակից  Ադրբեջանի բնակիչները  հայտարարեցին, որ իրենց  նույնականացման քարտերով չեն կարող Թուրքիա մեկնել, դրանք Թուրքիայում չեն  ընդունում:

PrevPhoto
NextPhoto

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930