Մայիսի 31-ին, ժամը 10.42-ին Կոտայքի մարզի փրկարարները տեղեկություն են ստացել, որ Կոտայքի մարզում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻ նախարարության տեղեկացմամբ, Հրշեջ-փրկարարներն «Արզնի» ՀԷԿ-ի ջրամբարի ջրատար խողովակների մոտակայքից դուրս են բերել Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ` 1957թ. ծնված Ս. Հովհաննիսյանի դին: