Մայիսի 31-ին, ժամը 14.05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերն ու ցանքատարածքները: Նույն օրը, ժամը 14.04-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերն ու ցանքատարածքները: Նույն օրը, ժամը 16.43-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը
Երեք դեպքում էլ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ կողմից: