ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ եւ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ: Համերգի ընթացքում հնչեցին հայերեն եւ արաբերեն կատարումներ: Ներկաներին ցուցադրվեց 1964թ Թ.Ալթունյանի անսամբլի՝ Սիրիա այցելության մասին տեսաֆիլմ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետրոս Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, տիկին Բետի Մինասյանի, ինչպես նաեւ Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված այս երգչախմբի նպատակն է շարունակել սիրահայության մշակութային ավանդույթները եւ աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաեւ՝ արաբական երգեր:
Համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին: