Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը Հայաստանում 5,2 տոկոս է կազմել

Հունիս 01,2013 11:51

2013-ի մայիսին 2012-ի մայիսի նկատմամբ գնաճը կազմել է 5,2 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսին: Միաժամանակ, 2013-ի մայիսին ապրիլի համեմատ գները մնացել են անփոփոխ, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,8 տոկոս, իսկ 2013-ի հուվար-մայիսին 2012-ի հունվար-մայիսի համեմատ գնաճը կազմել է 3,6 տոկոս:

Պարենային ապրանքների գները 2013-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմար աճել են 6,6 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` նվազել 3,4 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը` 2012-ի մայիսի նկատմամբ աճել են 5 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ` 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 2,8 տոկոսով, ապրիլի համեմատ` 0,5 տոկոսով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930