Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանը երկրորդ փաստաբանն էլ չհասցրեց բողոքարկել

Հունիս 01,2013 11:02

Պաշտպանները չհասցրեցին բողոքարկել Արկադի Վարդանյանին կալանավորելու որոշումը

Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:

Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նոր պաշտպան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»թղթակցին հայտնել է, որ չի բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, որովհետև նրա պաշտպանությունը ստանձնելու պահին բողոքարկման ժամկետը սպառվել էր:

Նախորդ պաշտպան Նարինե Ռշտունին ևս չէր հասցրել Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ա.Վարդանյանի՝ իր ծառայություններից հրաժարվելու պատճառով:

Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով /մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930