Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց 4՝ 2 սեւ եւ 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլեւ, ինչու չէ, նաեւ մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար: Կարապները լճում կապրեն մինչեւ տարեշրջանի ավարտը:Նրանց խնամքով զբաղվելու են Երեւանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին:Այդ մասին նաեւ հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: