Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր են այցելել գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: Միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Լուսանկարները` shamshyan.com-ի