Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում

Հունիս 01,2013 10:39

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձը տարածել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Սիրելի երեխաներ, Թանկագին ծնողներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք շատ հիշարժան տոներ ենք նշում տարվա ընթացքում, սակայն սա մի առանձնահատուկ տոն է, քանի որ կապված է մեր կյանքում ունեցած ամենաթանկ էակների` երեխաների հետ: Մանկության տարիներն ամենապայծառ և հիշողություներով լի շրջանն են յուրաքանչյուրի կյանքում, և հենց այդ ժամանակ է դրվում կյանքի հետագա ճանապարհի հիմքը: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու երջանիկ, հաճախեն ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ու դպրոցներ, ունենան բարեկարգ խաղահրապարակներ ու զբոսայգիներ: Այս բոլոր խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սիրելի փոքրիկ արցախցիներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող ձեր կյանքը լցված լինի անհուն սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ ու երջանկությամբ: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, և դուք միշտ ուրախություն ու հպարտություն պարգեւեք ձեր ծնողներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930