Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը լավ էլ ապրում ա»

Հունիս 01,2013 10:26

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:

«Հրապարակը» գրում է, որ մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ: Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, եւ նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը: Ապարանում նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: «Ես չգիտեմ՝ իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի»,- ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում եւ, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞:  Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից: «Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Էս մարդն այնքան է կերել, որ համ աչքերն են շաղվել, համ լպիրշությունն անցել է սահմանը/եթե,իհարկե,լպիրշությունը սահման ունի/:Մարդն ինչքան լպիրշ լինի, որ նման արտահայտություն անի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930