«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի պատրաստվում իրեն սպառնալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալ: Մեր հարցին՝ ինչու, ասաց, որովհետեւ հրապարակում այդ մասին հրապարակելն էլ բավական է:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը պատմեց պարոն Սեֆիլյանի կյանքին ուղղված սպառնալիքների մասին:
Aravot.am-ը պարոն Սեֆիլյանից հետաքրքրվեց՝ ինչ տիպի սպառնալիքներ են իրեն ուղղել եւ ում կողմից է եղել:
«Ասվածից ավելին ոչ մի բան չունեմ ասելու, ամեն ինչ պարզ է»,- պատասխանեց պարոն Սեֆիլյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին հեռախոսազանգերո՞վ է եղել, ասաց՝ ոչ միայն:
Հետո հրահանգեց Վարուժան Ավետիսյանին մանրամասնել:
«Կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիք է եղել: Մասնավորապես այսպիսի հարց կար՝ կյանքիցդ ձե՞ռ ես քաշել, չե՞ս վախենում՝ կարող ա վատ լինի»,- պատմեց պարոն Ավետիսյանը: Նա ասաց՝ տեղյակ չէ պարոն Սեֆիլյանը սպառնացողին ճանաչե՞լ է, թե՞ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անառակաբարո վարչախմբից ամեն ինչ հնարավոր է սպասել:
Ժողովուրդ, եկեք սատար կանգնենք մեր ազգի անկաշառ, հոգով արի ու մեր բարօրության համար պայքարող զավակներին: Ոչ մի գնով թույլ չտանք որևէ սպառնալիք կամ վտանգ նրանց հանդեպ: Եկեք համալրենք նրանց շարքերը, հզորացնենք պայքարը, որ ոչ թե մենք վախենանք, այլ մեզնից վախենան: Հավատա’նք հաղթանակին և կհաղթե’նք:
պարտավոր ենք մեջք կանգնել, ամբողջ ծանրությունը չի կարելի գցել սարդարապատի կամ ազատամարտիկների վրա մենք բոլորս պարտավոր ենք ոտքի կանգնել եթե ուզում ենք ազգովին լավ ապրել ժամանակն է միավորվենք արդէն ուշանում ենք
Երբ երկրի նախագահը <> կաշառատվության, թաղային կրիմինալ հեղինակությունների միջնորդությամբ, ճչացող ընտրակեղծիքների առկայությամբ, երբ երկրի բարոյատնտեսական անդունդը տանող գահվիժման դեմ մտահոգված հայրենասեր ընդիմախոսներն, հանձինս նաեվ Ժիրայր Սեֆիլյանի, իրենց վրդովմունքն են արտահայտում ու պահանջելով երկրում օրեմքի ու օրինականության , մարդկանց իրավունքների հաստատումը, նախագահի կողմից կազմավորված հանցագործների կառավարությունն, օգտագործելով իրեն հնազանդ <> հարկային, դատական, եվ այլ լծակները այն դարձնելով, որպես իշխող` “Հանրապետական Կուսակցության” մահակներ, ներգրավելով նաեվ ժողովրդի ” թալանից օգտվող, իշխանության կողմից ուղղորդված խուժան – տաշտակակերներին ” Երկրում ստեղծել են սարսափի անպատժելիության մի մթնոլորտ երբ , ցանկացած պահին իրենց կողմից վարձկան պատժիչը, կարող է մոտենալ լկտի ու գռեհիկ արտահայտությամբ ահաբեկել մեր առանց այն էլ փոքրաքանակ իրական հարգված ընդիմադիրին, ասելով, թե – “կյանքիցդ ձե՞ռ ես քաշել” այսպիսով ցանկանալ լռեցնել իր ազատ խոսքի իրավունքով ամրապնդված ճշմարիտ խոսքի արտահայտմանը …
Եվ եթե այս այս ամենը ժողովուրդը լսում, չի պայքարում դրա դեմ համակերպվում է, ապա ԳՈՂԱԿԱՆ անարխիան կկործանի Հայաստան Երկիրը (((((((((((((((((((
Սեֆիլյան ժամանակին պատրաստեր իրա կյանքը դներ որ ես երիտասրդս չմոռթվեմ թուրքի ձեռքով, ես հիմա իմ կյանքով եմ պառտական նրան, ու եթե պետք լինի որ ես իմ կյանքը զոհեմ իր համար ապա ես կանեմ, թող Սեռժիկներն իմանան շատ երիտասարդներ կան որնք Ժիրայրի կողքին բեմում չեն բայց հարկ եղած դեպքում հարյուր քսան հատ Սաժիկ ու Սեռժիկ կթաղեն, եթե մենք դեռ արյունահեղություն չենք անում ցանկանալով անցնցում իշխանափոխություն դա չի նշանակում որ պատրաստ չենք դա անելու, կա մի ռուբիկոն որը անցնելուց հետ, մեզ հայրենասեր եիրտասարդներիս ուրիշ ոչինչ չի մնա քան խեղտել Սեռժիկի ռեժիմը արյան մեջ
Խելագարներ միշտ էլ կան, որ երևելի մարդկանց նկատմաբ ոտնձգություններ միջոցով փորձում են ինքնահաստատվել, ընդհամենը պետք է զգույշ լիներ…
Համամիտ եմ Գագիկի հետ. անբարոյական ռեժիմը թող զգուշ մնա, զգուշ և շատ զուսպ, հակառակ պարագայում, երբ ստիպված կլինենք համբերության ռուբիկոնն անցնելուց հետո կոնկրետ գործողությունների դիմել, իրենցից ոչ ոք չի փրկվի:
մեկը լինի իրենց սպառնա։ առհասարակ, մեր ժողովուրդը Թեհլերյանի պես սպասում ա նորից 15 թիվ լինի, հետո նոր մեղավորներին պատժի՞։ ախր վաղը ուշ կլինի
Կարծում եմ ,որ այդ ամենի ժամանակը գալու է:ՈՒղղակի ժողովուրդը մի տեսակ մոլորված է: Գուցե Ժիրայր Սեֆիլյանը կառաջնորդի հանուն հայ ժողովրդի լուսավոր ապագայի և իր շուրջ կհամախմբվեն իսկական հերոսներ:Ամեն ինչ իր ժամանակն ունի….
գուցե բավակա՞ն է նույն երգը երգել.գործել է պետք.մի երկու գաճաճներ իրենց դրել են առյուծի տեղ հոշոտում են ժողովրդին,սա էլ ասում է արի ինձ կեր.մարդու հոգին բերանից դուրս է գալիս,ուզում է մի վերջին ճիգ անելով գոռա՝ տո հերիք է էլի սեփական կաշվիդ փրկության համար գլուխ խոնարհես,մի օր քեզ էլ են մաշկազերծ անելու այ ազգ ասեմ,ժողովուրդ ասեմ…