Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասագետ. «Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ դա կենսակերպ է»

Մայիս 31,2013 22:29

Այսօր  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Անտիվիրուս-հակաբացիլ-Կոմիտաս 2013» ամենամյա նախագիծը, որն իրականացվում է 2011 թվականից: Նախագծի հիմնադիրը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, ում ղեկավարությամբ արդեն երեք տարի շարունակ կրթահամալիրում հարյուրավոր սովորողներ, դասավանդողներ, ծնողներ միասին երգում են կոմիտասյան երգերը։

Այսօր եւս կրթահամալիրի հարյուրավոր սովորողներ, դասավանդողներ, ծնողներ  եւ նախագծի հիմնադիր Արթուր Շահնազարյանը միասին երգեցին կոմիտասյան երգեր: Նախագծին մասնակցում էին նոր դպրոցը,գեղարվեստի կրտսեր դպրոցը, դպրոց-պարտեզը, հիմնական դպրոցը, միջին դպրոցը, ավագ դպրոց-վարժարանը , գեղարվեստի ավագ դպրոցը, արհեստագործական ավագ դպրոցը եւ քոլեջը: Արթուր Շահնազարյանի համոզմամբ, սա լավագույն միջոցն է անճաշակությամբ ախտահարված մեր հասարակությունը վերափոխելու համար: Ծրագրում հետեւյալ երգերն էին՝«Սոնա յար», Հո~յ, Նազան», «Ար եւ, ար եւ, եկ, եկ, զիզի քարին վեր եկ», «Անձր եւն եկավ» եւ այլն:

Կոմիտասագետը նշեց.  « Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ դա կենսակերպ է»:

 

Անի ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031