Լրահոս
Օրվա լրահոսը

Զ.Բոյաջյանը՝ ժամանակակից գրողներին. «Եթե գիրքդ չի վաճառվում, նաեւ քո խնդիրն է»

Մայիս 31,2013 21:23

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հետքրքիր քննարկում էր կազմակերպել «Անտարես» հրատարակչությունը: Քննարկումը հատկապես  հետաքրքրացավ, երբ խոսք գնաց ընթերցողների մասին:

Թարգմանիչ Զավեն Բոյաջյանի խոսքով, խորհրդային ժամանակ էլ մարդիկ շատ չէին կարդում, մինչդեռ քննարկմանը ներկա այլ մասնակիցները չհամաձայնեցին նրա պնդման հետ:

«Հերիք է էդ խորհրդային մեթոդներով գործեք, նոր բան մտածեք»,- քննարկմանը ներկա ժամանակակից գրողներին հորդորեց թարգմանիչը:

Արամ Պաչյանը, հակադարձելով Զ. Բոյաջյանին, նշեց, որ եթե գրողն անձամբ է զբաղվում իր գրքի գովազդով, նրան շատ հաճախ մեղադրում են ինքնագովազդով զբաղվելու մեջ:

Դահլիճում ներկաները մի շարք առաջարկություններ արեցին գրքերի վաճառքը խթանելու համար: Ոմանք նույնիսկ առաջարկում էին վաճառվող գրքի հետ մեկտեղ գնորդին գլխարկ, շապիկ կամ ուտելիք տալ:

Ըստ արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի, 500 օրինակով Հայաստանում գիրք վաճառելը կարելի է հաջողություն համարել:

«Այո, Հայաստանի համար դա լավ ցուցանիշ է: Ռուսաստանում տպագրվում է մի շատ լավ մատենաշար, որը տպագրում է ֆրանսիացի, հոլանդացի շատ լավ հեղինակների գործերը 500, 600 տպաքանակով, մինչեւ՝ 1000 օրինակ: Եվ էդ գրքերը տարիներով չեն վաճառվում: Իսկ բեսթսելլերների մասին Էկոն մի լավ էսսե ունի, որտեղ ասում է, որ իսկական բեսթսելլերներն այն գրքերն են, որոնք 100 տարում վաճառվում են մեկ միլիոն տպաքանակով, ոչ թե՝ տարին մեկ միլիոն տպաքանակով»,- այլ երկրներում վաճառվող գրքերի միջեւ համեմատականներ անցկացնելով՝ ասաց գրողը:

«Հարյուր տարի հետո դուք չեք լինի: Գրողներ կան, որոնք 100-200 տարի քնում են, հետո ինչ-որ մարդիկ նրանց հայտնաբերում են, բայց արդեն շատ ուշ է լինելու»,- կրկին հակադարձեց Զավեն Բոյաջյանը:

«Հրատարակիչը մենակ ոչ մի բան չի կարող անել, երբ որ իր թիկունքը թույլ է: Երբ որ մենք օգնություն ենք խնդրում, մեզ հարցնում են՝ գրքի՞ մասին եք մտածում, մենք ստեղ բանակ ենք պահում: Այսինքն՝ էդ երկխոսությունը չի կայանում»,- կարեւորելով պետական օժանդակությունը՝ նշեց արձակագիր Արամ Պաչյանը:

Թարգմանիչ Զ. Բոյաջյանի կարծիքով, կարեւոր է ժամանակակից գրողների ստեղծագործությունները տպագրել, քանի որ նրանք մրցունակ են:

«Բայց գիրք տպելը միայն առաջին քայլն է: Եթե մարդն որոշել է գիրք տպել, նաեւ պիտի մտածի իրացնելու մասին»,-ասաց թարգմանիչը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031