Մայիսի 22-ին Կանզասում ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի անդամ Սեսիլիայի Վիրջեն-Դելեոնը, որը համագործակցության մեջ է եղել «Armenian power» անվանումով հայկական հանցախմբի հետ: Հայտնում է «Քրայմ վոյս» լրատվականը՝ հղում անելով Լոս Անջելեսի իրավապահ մարմիններին:
Լոս Անջելեսի իրավապահները հետախուզություն էին սկսել 2013թ. հունվարին, երբ ձերբակալել էին հայկական հանցախմբի հեղինակավոր անդամներից մեկին՝ Գևորգ «Դոփի» Սիմոնյանին: Սիմոնյանի ձերբակալությունը բացահայտեց «Armenian power»-ի և մեքսիկական մաֆիայի միջև կապը: Հետագայում պարզվեց, որ Վիրջեն-Դելեոնը համարվում է մեքսիկական մաֆիայի այլ հանցավոր խմբերի հետ կապող օղակը:
Վիրջեն-Դելեոնը ավազակախմբերի ազատազրկված անդամներին բջջային հեռախոսի միջոցով օգնում էր թմրանյութեր տեղափոխել ու սպանություններ և բռնություններ պատվիրել Լոս Անջելեսի բանտում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ