Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները.
– Տարածքային կառույցների աջակցման
– Տեղեկատվական-վերլուծական
Կարդացեք նաև
– Տնտեսական և բնապահպանական հարցերի
– Իրավական հարցերի
– Արտաքին հարաբերությունների
– Կրթության, գիտության և մշակույթի
– Հանրային միջոցառումների կազմակերպման
Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր:
Հայ ազգային կոնգրես