«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերուժան Ավետիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հրապարակեց հաղորդագրություն:
«Ապրիլի իննից հետո, երբ նախախորհրդարանը հրապարակեց Հայաստանում տիրող գաղութային վիճակի հաղթահարման ծրագիրը, սաստկացել են սպառանալիքները նախախորհրադարանի անդամների նկատամամբ՝ հեռախոսազանգերի գաղտանսլումները, տեսագրումներն ու նախաձեռնության անդամներին հետեւելու փորձերը սովորական երեւույթներ են դարձել: Նախաձեռնության անդամների կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ են հնչում: Նման սպառնալիք է ուղղվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Գարեգին Չուգասզյանի հարեւաններին այցելել են անծանոթներ ու իրենց ներկայացրել սոցիալական ծառայության աշխատողներ ու իրենց շատ տարօրինակ են պահել: Իրենց ծառայության հետ առնչություն չունեցող հարցեր են տվել: Վարչախումբը պետք է հստակ գիտակցի, որ Նախախորհրդարանի անդամների կյանքի եւ առողջության դեմ ուղղված ոտնձգության պատասխանատվությունն իրենց վրա է ընկնում՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ որեւէ բռնություն, սպառնալիք չի կարող մեզ հետ կանգնեցնել մեր ճանապարհից»:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախախորհրդարանի անդամները կազմակերպել են Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզի քննարկում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ոտնձգությունը կարծես թե արդեն կատարվել է, մարդու իրավունքների ոտնահարմամբ: Ձեր նկարագրածը արդեն իսկ հանցագործություն է: Պետք է պահանջել, որ քրեական գործ հարուցվի: Իհարկե չեմ կարծում թե բացահայտ հանցագործները բացահայտվելու են, բայց թող տեսնեն մեր հետևողականությունը նման պարագաներում: Նաև ապագայում՝ այն Հայաստանում որ վաղն է գալու, գուցե այս և սրա նման գործերը վերանայվեն: Մի օր վերջապես վերջ պիտի դրվի մարդու իրավունքների ոտնահարմանը մեր հայրենիքում:
Բարոյական Օրենքներից Զուրկի տղաները ,, տեսեք հապավումը,, խաշակալած ուղեղներով, և
Գարեգին Նժդեհի կեղծ համակիր լինելով, իհարկե սպառնալիքներ կուղղեն՝ Ժիրայր Սեֆիլյանին, իսկ
երբ աստված չանի նորից պատերազմ լինի, Ժիրայրի ոտքերի առաջ կսողան, միայն թե թշնամու դեմ
դուրս չգան: Ինչքան այլասեռված պետք է մարդ լինի, որ նման Մարդու հանդեպ այդպես վերաբերվի
Մի՞ թե՛ ազգը ավելի նվիրյալ Մարդ ունի քան Ժիրայրը, և վերջապես ի՞նչ է նրա ուզածը,՝ եթե ոչ
ազգի փրկությունը ներքին թշնամուց, որը դատարկում է երկիրը, թալանում և երկրի ուսերին բարդում
3 մլրդ 750 մլն պարտք, միայն վերջին 5 տարում,՝ բացարձակապես անհասկանալի նպատակներով:
Հարգելիներ մի քիչ հետևեք խնդրեմ տպագրվող տեքստերին:
Ինչ է նշանակում “քաքաղաքացիական նախաձեռնության” … կարելի է մտածել դիտմամբ գրված այդ “քա…” մասնիկը, որ անարգեն մարդկանց: