Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարը ռազմավարական գործը ձախողել է

Մայիս 31,2013 19:46

Ռուբեն Տոնոյանը 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ «Արդինտեքս» ՍՊԸ-ն Բերդի տարածաշրջանում այժմ ռազմավարական նշանակության ծրագիր է իրականացնում: Բերդի տարածաշրջանի բնակիչները մեզ բողոքեցին նշված ընկերության կատարած աշխատանքների վատ որակից եւ դրա հետեւանքներից: Այդ աշխատանքի հետեւանքով Բերդ քաղաքում քանդվել է «Սորան» թաղամասի ճանապարհը, վնասվել է սահմանամերձ Արծվաբերդ գյուղի խմելու ջրագծի 200 մետրանոց հատված: Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց այդ փաստը: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը  հայտնեց, որ այդ ընկերության կատարած աշխատանքների հետեւանքով իրենց գյուղը սնուցող խմելու ջրագծի համար խնդիրներ են ստեղծվել, հետագայում ջրագծում նորոգման աշխատանքներ կատարելը դժվար է լինելու:

Ռուբեն Տոնոյանը մեզ  հայտնեց,որ իրենց կատարած աշխատանքը թերություններով է արվել: Նա ասաց, որ արեւային եղանակի դեպքում կշտկեն շինարարության թերությունները: Ռ. Տոնոյանին հարցրինք, թե իրենց ընկերությունը Բերդ քաղաքում շինարարություն կատարելու համար համայնքապետարանից ունե՞ր շինարարական թույլտվություն: Պարոն Տոնոյանն ասաց, որ ընկերությունը շինթույլտվություն ուներ, սակայն Բերդի համայնքապետարանից տեղեկացանք, որ նման թույլտվություն չի տրվել: Մեր աղբյուրները հայտնում են, որ նույն ընկերությունը մի քանի տարի առաջ  ռազմավարական նշանակության աշխատանք էր կատարել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ կրկին շինարարական մեծ թերություններով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031