Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը բացակա էր` հարգելի պատճառով

Մայիս 31,2013 19:30

«Վերջին օրերին ԶԼՄ-ներով լուսանկար և տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է հսկա շինություն, որը պատկանում է Սյունիքի մարզպետին։ Դուք կարո՞ղ եք հաստատել կամ հերքել, Սուրիկ Խաչատրյանը Երևան է տեղափոխվում մշտական բնակության, կամ ի՞նչ միջոցներով է այդ շինությունը կառուցել»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հարց բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը ներկա չէր սույն քննարկմանը: Նրան փոխարինում էր իր տեղակալը` Արա Դոլունցը: «Սուրիկ Խաչատրյանն էստեղ չի, և հանրությունը տեղյակ չէ, թե կապ ունի դա բյուջեի կատարողականի հետ, թե ոչ։ Բայց հավատացեք, այդ կադրերը տեսնողները մտածում են, որ ուղիղ կապ ունի բյուջեի կատարողականի հետ»,-հարցին այսպես պատասխանեց մարզպետի տեղակալը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանը ներկա չէ: Մարզպետի տեղակալը պատասխանեց. «Հարգելի պատճառով չի մասնակցում, պատվիրակություն կար այլ երկրից, և ես փոխարինում եմ լիազորությունների սահմանում»:
ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ Սյունիքի մարզի արոտավայրերի հետ կապված խնդրին, ըստ որի՝ մեծ գլխաքանակով Իրանից ոչխարներ պետք է բերվեին Սյունիքի արոտավայրեր։

Փոխմարզպետն ասաց, որ արոտավայրերի հարցում ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատականի հետ 2004-ից համագործակցությունը պարբերաբար բնույթ է կրում, և կոնկրետ այդ ստորագրված փաստաթղթերը չէին էլ հասել մարզային մակարդակի։ «Դրանք և՛ իրավական, և՛ միջազգային ոչ մի պարտավորություն չստեղծող փաստաթղթեր են, որոնք հետագայում, միգուցե, ստանային համաձայնագրի տեսք, բայց այսօր ոչ մի քայլ չկա, հավատացե՛ք, ավելի շատ խնդիրը բարձրացվեց, քան կար։ Աշխատանքային բազմաթիվ հարցեր են եղել, ստորագրվել են, որոնցից շատ խնդիրներ էլ չեն ներառվել»,- ասաց նա և նշեց, որ թյուր կարծիք ստեղծելու պատճառը համաձայնագիր բառն է, որը Իրանի կողմից սխալ թարգմանության արդյունք է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նկարում,՝ ազգի երկու սրբերը, որոնք հավերժ կմնան պատմության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031