Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։
Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններըարդեն կյանքի են կոչվում։
Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտեց, որ Հայաստանումունեցած հանդիպումները շատ բովանդակային են և օրենսդիր մարմնիաջակցությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմփոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։
Կարդացեք նաև
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Քուվեյթում և Երևանումդեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակականնոր փուլ են թևակոխել։
Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձանքաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերություններիամրապնդմանն ուղղված քայլերին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծմաննպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարարՆալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում գտնվող սիրիահայերինՔուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն