Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով հասկացել է` հասկացել է , ով չի հասկացել` Աշոտյանի խելքն ունի». Լեւոն Զուրաբյան

Մայիս 31,2013 18:17

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը չի պատրաստվում պատասխանել ՀԱԿ կուսակցության, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿ խմբակցության եւ նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի վերաբերյալ հարցերին: Նա չի էլ պատրաստվում մեկնաբանել այդ հարցերի վերաբերյալ քննադատությունը:

Մասնավորապես, հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ-ն հիշեցրել էր 90-ականների Ռուսաստանը.«Երբ հինգ հատ «Ласковый май» էր երկրում պտտվում գաստրոլներով»:

«Այդ հարցին այլեւս չեմ պատասխանի, որովհետեւ արդեն բացատրել ենք, ով հասկացել է, հասկացել է, ով չի հասկացել Աշոտյանի խելքն ունի»,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Այ էտ մի տեղը պարոն Զուրաբյան սխալվել եք…. Աշոտյանի խելքը ոչ մեկը չի կարող ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031