Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտարարություն է արել

Մայիս 31,2013 18:09

Երևանում 2013թ. մայիսի 31-ին գումարած նիստի առիթով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը հետևյալ հայտարարությունն է արել:

«Եվրախորհուրդ մտնելով Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ կարգավորելու պարտավորություն են ստանձնել։ Այս համատեքստում մենք լիովին աջակցում ենք ԵՀԱԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունները»:

Վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջարկներից՝ երկու երկրների կառավարություններին և բնակչությանը հաշտեցնելու նպատակով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար ակտիվացնել որոնումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Վեհաժողովը պատրաստ է անել այն ամենն, ինչ կարող է, որպեսզի երկու երկրների միջև հեշտացնի երկխոսությունն ու վստահության մթնոլորտ ստեղծի»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031