Բրյուսելում, Եվրոխորհրդարանում կայացած կոնֆերանսը, որը կրում էր «Ազգերի հաշտեցման կամուրջ» խորագիրը, ինձ շատ մտորումների, խորհելու առիթ տվեց:
Շատ կարծիքներ հնչեցին, դատապարտումներ Թուրքիային՝ հենց կոնֆերանսի կազմակերպիչ ԵԽ պատգամավոր Էլենի Թեոխարուսի բացման խոսքում, ինչպես նաև գլխավոր բանախոս’ 2011թ. Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայենի, Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի, Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի Հայկական կազմակերպության նախագահ Գասբար Կարապետյանի, միջոցառմանը մասնակից ԵԽ պատգամավորների, Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կողմից…
Լուռ լսում էի ու մտորում. մինչև ե՞րբ: Ինչքա՞ն կարող է Հայկական հարցը դառնալ գիտաժողովների, կոնֆերանսների թեմա: Մինչև ե՞րբ և ուր են տանում այսօրինակ միջոցառումները. օդի մեջ հնչող դատապարտումները, այս ջուրծեծոցիները, երբ Հայկական հարցը մի լուծում ունի. ասել եմ ու կպնդեմ մինչև վերջ…
Երբ ուրախանում ենք, թե 22 երկրների խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, դրանից մենք ի՞նչ օգուտ ենք քաղել, բացի ներքին բավարարվածությունից: Դա փաստում է, որ մենք սենտեմենտալ ազգ ենք, գլխով չենք դատում և դեռ սպասում ենք, ու ուրախանում, երբ Ավստրալիայի մի քաղաք, կամ Ամերիկայի մի նահանգ ևս կընդունի ցեղասպանության փաստը, որը բնավ էլ եղանակ չի փոխի: Այսպիսի կոնֆերանսներից նույնպես ակնկալիքներ չպետք է ունենալ, թեկուզ ինչքան էլ խիստ գնահատականներ հնչեցվեն Թուրքիայի ու նրա այսօրվա ղեկավարների խիստ ժխտողական, ուրացման քաղաքականության հասցեին::
Ես կարծում եմ ու վստահ եմ, որ Ցեղասպանության հարցը վաղուց իր վերջնական լուծումը կստանար, եթե Հայ-դատի նվիրյալները չխեղաթյուրեին Հայ-դատ հասկացողությունը ու վիզը ծռած չսպասեին, թե ե ՞րբ պիտի աշխարհի բոլոր խորհրդարանները ընդունեն Օսմանյան կայսրությունում 15 թվին Հայ ժողովրդի հետ կատարվածը և բնութագրեն GENOCIDE տերմինով : Այն դեպքում, երբ Հոլոքոստի պարագայում չկան այդքան ապացուցող փաստեր, ինչքան Հայոց եղեռնի: Հրեաները գնացին ճիշտ ճանապարհով. երկաթը տաք տաք ծեծելու, իսկ մեր Հայ-դատի ընկերները’ երկաթը սառեցնելու …
Մոտենում է Ցեղասպանության 100 ամյա տարելիցը. ի՞նչ գործնական քայլեր են արվում Հայաստանյան իշխանությունների կողմից. բացարձակապես ոչինչ. երևի սպասում են, թե ե՞րբ գերտերությունների առաջին դեմքերը նորից մեկ անգամ ևս նախագահին նեղը կգցեն ու Շվեյցարիայում քնած արձանագրությունները վավերացնել կպարտադրեն ու վերջնականապես լուծում կտան Հայկական հարցին ու մեր պահանջատիրությանը: Այս գերտերությունները’ լինի Ռուսաստան, Ամերիկա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա… աշխատում են Թուրքիայի օգտին, բայց քողարկված իրենց մտադրություններով:
Այսօր Թուրքիան հավակնելով գերտերության կարգավիճակին, օր – օրի հզորանալով, այս պարագայում ո’չ մի պետություն իր տնտեսական շահը չի փոխի աղքատ, դատարկվող, անհեռանկար Հայաստանին պաշտպան կանգնելով: Ուժեղն է այսօր քայլում հաղթական. սա աքսիոմա է…թույլի տերն է միայն Աստված… ուստի այս փոքրիկ վերլուծությունը գալիս է փաստելու, որ ցեղասպանության հարցն ունի լուծման միակ ու եզակի ճանապարհ :
Մեր իրավունքները պետք է իրավական լուծում ունենան. աշխարհի խորհրդարանների բարի կամքին ապավինելը աբսուրդ է. յուրաքանչյուր խորհրդարանի ընդունումից հետո հրճվանքի պահեր ապրելը, այդ սենտիմենտալ պահը պետք է մերժվի միանշանակ. մենք Սևրի դաշնագրով ու Վիլսոնյան «Իրավարար վճռով» պետք է առաջնորդվենք: Հաագայի միջազգային դատարանով հաստատենք մեր Արևմտյան տարածքների վրա մեր իրավունքներն ու տիտղոսը: Մենք ուրիշ ճանապարհ չունենք, այս կոնֆերանսները, գիտաժողովները, սրանք բոլորը մայմունություն են, ուրիշ ոչինչ, որ ուղղակի, բառիս բուն իմաստով, ժամանակ են ձգում ու ինչքան այդ ժամանակը ձգվում է, այնքան էլ հույսի լույսն է խամրում: Ժամանակն աշխատում է Թուրքիայի օգտին: Երևի 100- ամյա տարելիցն էլ այս կերպ անցկացնենք ու գնա… ու հավերժ փակենք պայքարի այս էջը:
Այս է այսօրվա դառն իրականությունը, ուղղակի պետք է քաջություն ունենանք խոստովանելու: Այս ուղղությամբ ներդրվող բոլոր ջանքերը, լոբբինգները, գումարները, որ ծախսվում են, գրոշի նշանակություն չունեն, քանզի ճիշտ նպատակին չեն ծառայում:
Ուղղակի Հայ-դատ անունը չի սազում իր բովանդակությանը: Այստեղ են ասել. անունը կա, ամանումը չկա:
Ես մի առիթով իմ մտորումներն ասացի Կիրո Մանոյանին Բրյուսելում նրա հետ հանդիպման ժամանակ: Դատ ասելով դատավարություն ենք հասկանում, իսկ Հայ-դատի անդամները խեղաթյուրել են Հայ-դատի բովանդակությունը և բռնել են սխալ ուղղվածություն. սպասում են Ամերիկայի պրեզիդենտի ԳԵՆՈՑԻԴ բառն արտասանելուն, մեկ էլ ողջ աշխարհի խորհրդարանները ընդունեն Հայոց ցեղասպանությունը, բա հետո՞…
Բոլոր դեպքերում իրավական դաշտում պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ինչպես նաև մեր պահանջատիրության վերջնական լուծումը, որ իր արդար իրավական հանգրվանը կունենա, որ կարողանանք Թուրքիայից վերցնել գոնե ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ «Իրավարար վճռով» հասանելիք տարածքները, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես, Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին: «Իրավարար վճռի» վերնագիրն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես «Սեվրի դաշնագրի» դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված «Իրավարար վճռը» կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով ՄԱԿ-ի լիիրավ անդամ, պետք է օգտվի իրեն վերապահված իրավունքներից, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի «ա» և «բ» ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
Միայն այս ճանապարհով մենք մեր սերունդներին կկտակենք Մեծ Հայաստան, որ սերունդներն էլ մեզ նման չանցնեն պայքարի այս ճանապարհով… ՀԱՅ-ԴԱՏ նշանակում է դատավարություն. պետք է ճիշտ ըմբռնել բառի բովանդակությունը և միայն Հայկական Նյուրինբերգյան դատավարությունը կտա Հայկական հարցի ճշմարիտ ու վերջնական լուծումը, որը ազգիս մեկընդմիշտ կազատի հարյուրամյա այս պայքարից:
Կարդացեք նաև
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ,
Գրող–հրապարակախոս
ԲՐՅՈՒՍԵԼ
Սևրի պայմանագիրն ամենափրկարարն է Հայաստանի համար։ Այնտեղ հաշվի են առնված մեզ համար ամենակարևոր հանգամանքները։ 1-ին՝ Թուրքիային զրկում է ցամաքային սահման ունենալ Ադրբեջանի հետ։ 2-րդ՝ Վանա լիճը ամբողջովին անցնում է մեզ, որը մեզ հնարավորություն է տալիս այնտեղից մաքրել բոլոր քրդերին և Վանում վերահաստատել մեր մայրաքաղաքը, ինչը ռազմավարական բացառիկ նշանակություն ունի։ 3-րդ՝ Թուրքիան կորցնում է ցամաքային սահմանը Վրաստանի հետ։ Մեծ երևակայություն հարկավոր չէ ունենալ պատկերացնելու համար ,թե դա ի՞նչ առավելություն է մեզ ընձեռում ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի։ 4-րդ Նախիջևանի նահանգը լրիվ անցնում է մեզ։ Հայտնի ճշմարտություն է, որ քանի դեռ Նախիջևանը մեր ձեռքում չէ, ուրեմն անկախ բոլոր պայմաններից, մեր երկրի Անկախությունը միշտ մնալու է վտանգված այդ երկրամասի ռազմավարական անփոխարինելի դիրքի պատճառով, չհաշված Իրանի հետ կապող ամենակարճ և ամենահարմար ավտո և երկաթուղային ճանապարհ որպես։ 5-րդ, Տրապիզոնի երկրամասի միացումը Հայաստանին, որտեղ մենք կունենանք ծովափնյա երկար տարածք, որը Տրապիզոն և Ռըզե (անունը կփոխենք) Նավահանգիստներով մեզ կապահովի ուղիղ հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ։ Դրան գումարած՝ ռազմական, առևտրական և քաղաքացիական նավատորմերի ստեղծումը։