Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը զրուցել է ԵԽԽՎ նախագահի հետ (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Մայիս 31,2013 17:38
PrevPhoto
NextPhoto

ՀԱԿ ակտիվիստներին այսօր այդպես էլ չհաջողվեց հանդիպել ԵԽԽՎ պատվիրակներին:

ԵԽԽՎ պատվիրակության անդամներին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց սպասող ՀԱԿ ակտիվիստներին միացան նաեւ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինս պատմեց, որ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին արդեն փոխանցել է իրենց ակցիա անցկացնելու մասին. «Պարտքս եմ համարել ասել, որ մեր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդությունը պլանավորել է բողոքի այս ակցիան եւ բացատրել եմ` ինչի համար է պլանավորված: Դե ինքը , բնականաբար, մեղադրանքները չի ընդունում»;

Պարոն Զուրաբյանի խոսքերով, իրենք ոչ մեկից երբեւէ ակնկալիք չեն ունեցել. «Ակնկալիք ունենալու ոճը պետք է դադարեցվի: Որովհետեւ ակնկալիք չունենք, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք: Եթե դատարանից ակնկալիք չունենք, դա չի նշանակում, որ չպետք է դիմենք դատարան: Որովհետեւ դա միակ ձեւն է հարցի իրավական մոտեցումը ցույց տալու: Եթե ակնկալիք չունես Եվրոպայի խորհրդից, դա չի նշանակում, որ չպետք է գնաս ու ճշմարտությունը հասցնես ԵԽԽՎ-ին»:

Պարոն Զուրաբյանի խոսքերով, Եվրոպայի խորհուրդը աչք է փակում Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտումների վրա. «Հայաստանը շատ փոքր երկիր է եւ ներկայացված չէ ինֆորմացիոն հոսքերում : Նույն այս ԵԽԽՎ-ի անդամները Հայաստանի մասին այլընտրանքային ինֆորմացիա չունեն: Բացի այդ, համազեկուցողներից շատ բան է կախված, բայց համազեկուցողները մոռացել են Հայաստանի մասին: Համազեկուցողները չեն կատարում իրենց աշխատանքը»:

Ակտիվիստները հեռացան `առանց ԵԽԽՎ պատվիրակներին տեսնելու:

«Հավանաբար նրանք դուրս են եկել հետեւի մուտքից, խուսափել են մեզ հետ հանդիպումից: Ինչեւէ մենք մեր պահանջը ներկայացրինք, ցույց տվեցինք, որ վճռական ենք, կանգնած ենք ու հետեւողական ենք լինելու եւ մի վայրկյան անգամ չենք կանգնելու Հայաստանում օրինականությունը վերականգնելու գործում»,- ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը եւ իրենց ցուցապաստառները հավաքելով հեռացան:

Հիշեցնենք, որ նրանց ակցիան այսօր նպատակ ուներ ԵԽԽՎ պատվիրակներին հիշեցնել ՀԱԿ քաղբանտարկյալների մասին ու Հայաստանում մարդու իրավունքների խախտումները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031