Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին. «Կոլխոզները վերականգնեք»

Մայիս 31,2013 17:30

Այսօր խորհրդարանում երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացնում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց`մարզում ի՞նչ աշխատանքներ են ընթանում գյուղացիական կոոպերացիաների կազմակերպման ուղղությամբ: Մարզպետ Ղահրամանյանն ասաց, որ իր մոտեցումը գյուղացիական կոոպերացիաների մասով միշտ էլ դրական է եղել, բայց դա բարդ եւ ջանքեր պահանջող աշխատանք է, քանի որ «եղբայրը-եղբոր» հետ չի կարողանում լեզու գտնել: Այս երկխոսության առիթով պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց. «Կոլխոզները վերականգնեք»: Երբ Ղահրամանյանը փորձեց բացատրել, որ կոլխոզն ու գյուղացիական կոոպերացիաները տարբեր են, Բագրատյանը չհամաձայնեց. «Նույն բանն ա»:

Ի դեպ, Ղահրամանյանը նկատեց նաեւ, որ հողի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական հողերի 15-17 տոկոսը անցել են «ճանապարհների տակ»: Բագրատյանը, որը Հայաստանում հողի սեփականաշնորհման «հայրն» է, առաջարկեց հանձնաժողով ստեղծել եւ ստուգել`կա՞ նման բան, թե՞ ոչ: Բագրատյանը համոզված է, որ շատ հողեր, որոնք նախկինում անմշակ էին, հողի սեփականաշնորհումից հետո սկսեցին մշակվել եւ դրանք ավելի մեծ տոկոս են կազմում, քան այն գյուղատնտեսական տարածքները, որոնք այժմ որպես ճանապարհ են ծառայում: Այնուհետեւ, պարոն Բագրատյանը շարունակեց. «Համաձայն պաշտոնական ստատիստիկայի, Արմավիրի մարզն այսօր տալիս ա այնքան բանջարաբոստանային կուլտուրա, ինչքան ամբողջ հանրապետությունը 1990-ին: Ձեր ստատիստիկան է, էլ ի՞նչ եք ուզում: Հողի սեփականաշնորհման արդյունքում 31 հազար տոննայից բոստանի արտադրությունը դառել է 206 հազար տոննա, կարտոֆիլի արտադրությունը 212-ից դարձել ա 645 տոննա եւ այլն: Աստծուց էլ ի՞նչ եք ուզում: Հայաստանը երբեւէ այսքան բան արտադրե՞լ էր: Սեփականաշնորհման հետեւանքով երեք անգամ ավելացել է, ուզում եք խոշորացնել, որ պակասի՞»: Մարզպետ Ղահրամանյանը խորհուրդ տվեց ստուգել`թե ինչքա՞ն է պակասել մեկ հեկտարի բերքատվությունը: Բագրատյանն անդրդվելի մնաց`բերելով Էռնեկյանի օրինակը, ով լատիֆունդիա է ստեղծել եւ բանվորները չեն աշխատում հավուր պատշաճի, քանի որ իրենցը չի, ուրիշինն է: «Կոլխոզ ստեղծեք, թող սաղ գան գողանան»,- վրդովվեց Բագրատյանն ու զարմացավ, թե ո՞րն է նպատակը կրկնակի-եռակի աճի դեպքում հողերի խոշորացումների: Ղահրամանյանն ասաց. «Մենք դժգոհ չենք, պարոն Բագրատյան, մենք ուզում ենք, որ ավելի լավ լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Բագրատյանը կոկորդն էլ պատռի՝ ոչինչ չի ստացվի. դիմացինն այլ ոլորտի մասնագետ է:

  2. ARTHUR says:

    Համոզված եմ, որ էդ կոոպերացիա ասողներն էլ իրենց ասածին չեն հավատում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031