Համաշխարհային մեծության թենիսիստուհիները հանդիսականի համակրանքն ավելի վայելելու նպատակով, սովորաբար, հեղինակավոր մրցաշարերում կորտ մտնում են այնպիսի մարզազգեստով, որը լրացուցիչ հմայք է հաղորդում իրենց արտաքինին:
Ամերիկացի հանրահայտ աստղ Վինուս Ուիլյամսը, սակայն, որոշել էր այս օրերին Փարիզում ընթացող «Ռոլան Գարոսում» մարզասերներին այլ կերպ զարմացնել: Նա կորտում հայտնվեց «գիշերանոցով»: Լրատվամիջոցները գրում են, որ, բարեբախտաբար, թենիսի սիրահարները հարկադրված չեն լինի նրան եւս երկու շաբաթ այդ վիճակում տեսնել, քանի որ հենց առաջին շրջանում նա պարտվեց Ուրսուլա Ռադվանսկային եւ դուրս մնաց պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ