Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ

Մայիս 31,2013 16:49

Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների  համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4–ը  Երևանում անցկացվող 10-օրյա դասընթացների կազմակերպման նպատակով: Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է  թափառող կենդանիների վնասազերծման համար համալիր ու ժամանակակից ծրագրերի իրականացումը մայրաքաղաքում. «Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է լսելու ցանկացած առաջարկություն ու իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացման հարցում: Խնդիրն իսկապես արդիական է Երևանի համար և մենք կարևորում ենք այս հարցում միջազգային կառույցների հետ համագործակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարևորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը Երևանում ընթացող  դասընթացների կազմակերպման հարցում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝  կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրերին գործուն աջակցություն և պատշաճ ուշադրություն հատկացնելու համար,  ընդգծել է, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակեպությունների փորձն ուսումնասիրելու և Երևանում այն կիրառելու հարցում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը շատ օգտակար կլինի Երևանի համար և, որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031