Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չեկավ խորհրդարան

Մայիս 31,2013 16:16

Երևանի քաղաքապետը որևէ առիթ և պատճառ չունի խուսափելու բյուջետային քննարկումներից, պարզապես այսօր հարգելի պատճառով չէր կարող մասնակցել: Այս խորհրդարանում սույն պատճառաբանությունը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետը չի ներկայացնում բյուջեի ծախսերը:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին` Հանրապետության հրապարակի արդիականացման հետ: «Ի՞նչ մրցույթ է դա և ի՞նչ սպասենք հրապարակի վերակառուցման արդյունքում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Կամո Արեյանի խոսքով` Հանրապետության հրապարակի վերակառուցման շուրջ մրցույթ հայտարարելու հարցը քննարկվել է դեռևս երկու տարի առաջ, սակայն, այն չի ենթադրում բառիս բուն իմաստով վերակառուցում: «Մրցույթի նպատակն է ներգրավելու առաջարկներ` տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ստորգետնյա հատվածն օգտագործելու, ինչպես նաև հրապարակի աջ թևի կառուցվածքը հստակեցնելու համար»,- ասաց փոխքաղաքապետն ու հավելեց, որ մյուս տեղեկատվությունը կտրամադրի Երևանի գլխավոր ճարտարապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031