Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բուհ կարող է ընդունվել միայն էլիտար մասսան». Սարգիս Ասատրյանց

Մայիս 31,2013 16:10

«Կոսերվատորիայի վոկալ արվեստ, ակադեմիական, ժողովրդական, ջազային, էստրադային երգեցողություն մասնագիտությունների գծով ուսման վարձը բարձրացել է 200 հազար դրամով։ 500 հազարից դարձել է 700 հազար դրամ։ Տնտեսագիտական համալսարանում էլ 400 հազար ուսման վարձը դարձել է 600 հազար դրամ»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը:

Ըստ բանախոսի` վարձերի բարձրացման դեպքում պետք է բարձրանա բուհերի կրթության մակարդակը. «Այսօր մենք կարող ենք ասել, որ բուհերը «իմպոտենտ» են և պրոդուկտ չեն տալիս, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձրել են խտրականության արդյունք: Բուհ կարող է ընդունվել միայն էլիտար մասսան»,- ասաց Սարգիս Ասատրյանցը:

Իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի պետական բուհերում ուսման վարձերի բարձրացումը տարբեր է եղել. Կան բուհեր, որտեղ բարձրացումը կազմել է 8%, մինչդեռ ԵՊՀ- ում և Տնտեսագիտական համալսարաններում բարձրացումը կազմել է համապատասխանաբար 28 և 29 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ուսման վարձը թանկացել է միջինը 15%-ով»,- ասաց ՀՈՒԱԱ անդամ Արմինե Յարալովան։

ՀՈՒԱԱ-ի համար այսօր առաջնահերթ խնդիր է կանխել ուսման վարձերի թանկացումը:

ՀՈՒԱԱ-ն ցանկանում է կանխել ուսման վարձի թանկացումն այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել վարձի վճարման այլընտրանքային տարբերակ։ «Բարձրագույն կրթությունը բարիք է հասարակության համար: Պետք է ստեղծվի ֆոնդ, որտեղ բոլոր շահառուները, գործատուները, պետությունը, բուհերը, մասնավոր հատվածը, բարերարները գումարներ կներդնեն, որով էլ կնպաստեն անվճար բարձրագույն կրթությանը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց Սարգիս Ասատրյանցը։

Մեր այն հարցին, որ ուսման վարձի բարձրացումը հաճախ պատճառաբանվում էր որպես կոռուպցիայի նվազեցման ճանապարհ. որքանով է արդարացի և իրատեսական այս պատճառաբանությունը, պրն Ասատրյանցը պատասխանեց. «Միգուցե սա պատճառաբանություններից մեկն է, բայց դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը ցույց տվեց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու լավագույն միջոցը չէ: Պետք է բերենք համակարգ, որը դասախոսի գործոնը բարձրագույն կրթության ոլորտում գնահատման գործընթացում նվազագույնի հասցնելն է»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ANI says:

    Բուհ կարող է ընդունվել միայն էլիտար մասսան…..այո իրոք այդպես է,վարձերի թանկացման պատճառով շատ խելացի երիտասարդներ չեն կարողանում ստանալ բարձրագույն կրթություն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031