Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. Երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը կլուծվի այս տարի

Մայիս 31,2013 16:08

«Կառավարությունը զբաղվում է դրանով, որոշում կկայացվի եւ կասեն, թե ինչպե՞ս է լուծվում սոցիալապես անապահով խավերի հարցը»,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, թե գազի գնի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա Շիրակի մարզի անապահով ընտանիքների վրա, ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Լրագրողները նկատեցին, որ խոսակցություններ կան, որ կառավարության օգնությունը ժամանակավոր է լինելու, մարզպետը բարկացավ. «Եթե, եթե, եթե…ես զրույցներից տեղյակ չեմ: Կարող է հավերժ գինն էլ նույնը չլինի: Հիմա ես չգիտեմ`եթե ի՞նչ է լինելու»: Լրագրողներից մեկը նկատեց, որ դա նպաստում է արտագաղթի մեծացմանը, կոնկրետ Շիրակի մարզում, որտեղ առանց այդ էլ բավական մեծ է արտագաղթի տեմպերը: Մարզպետը պատասխանեց. «Ամեն մի վատ երեւույթ, իր ազդեցությունն անպայման թողնում է»:

Իսկ ե՞րբ Գյումրին դուրս կգա տնակային վիճակից`հարցին էլ մարզպետն ասաց, որ այն ժամանակ, երբ բնակարանային խնդիրներն ամբողջությամբ լուծված կլինեն: «Երկրաշարժից հետո անօթեւան մնացածների խնդիրը նախատեսված է լուծել այս տարի: Եթե այս տարի մենք կարողանանք դա լուծել, մենք, իհարկե, չենք լուծում տնակային տնտեսությունների հարցը, որովհետեւ տնակներում ապրում են ոչ թե երկրաշարժից անօթեւան մնացած որոշ մարդիկ, այլ նաեւ ընտանիքներից բաժանված, նոր ընտանիքներ ստեղծած, գյուղերից վերաբնակեցված մարդիկ են, ինչը նույնպես լուրջ խնդիր է, քանի որ այդ մարդիկ նախ շատ վատ պայմաններում են ապրում ու դա քաղաքի ընդհանուր բնութագիրն է փոխում»:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ 2008-ի վերջին հաշվառումներից հետո այժմ Շիրակի մարզում երկրաշարժից անօթեւան մնացած մոտավորապես յոթ հարյուր մարդ կա: Կառուցվելու են շենքեր Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում եւ գյուղական բնակավայրերում: «Կա նաեւ մի խումբ, որոնց խնդիրները կապված են փաստաթղթերի հետ կապված` մարզում, քաղաքում չգտնվելու հետ: Այդ խնդիրները պետք է հետագայում պարզվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Հետաքրքիր է այս պարոնը գիտե թ՞ե որքն ժամանակ է անցել երկրաշարժից:
    Անօթեւան մարդիկ նրա համար «որոշ մարդիկ» են կամ «խմբեր»…Նա եւ իր նմանները թքած ունենան այդ խմբերի վրա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031