2013թ. մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար:
«Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝ իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի նախագահ Արմեն Ղալումյանը հավելեց. «Այս նախաձեռնությունը կխթանի ազգային փոքրամասնությունների հետագա ներգրավումն ու ընդլայնված մասնակցությունը հայ քաղաքացիական հասարակության մեջ»:
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետները կազմակերպական զարգացման թեմայով վերապատրաստեցինազգային փոքրամասնությունների ինը համայնքների ներկայացուցիչներիին՝ նպատակ ունենալով նպաստել նրանց էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Երևանից և Հայաստանի մարզերից ընդհանուր առմամբ 24 մասնակիցներ կուսումնասիրեն կազմակերպական զարգացման հիմունքներ, ծրագրերի մշակում և իրականացում, ֆինանսական կայունության պլանավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդհայթայթում և համայնքային զարգացում:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ