Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:
Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են մինչև 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները:
Ստորագրվել են ԱՊՀ երկրների միջև ԱՊՀ ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտներում ԱՊՀ երկրների գործողությունների համակարգման, ինչպես նաև բնապահպանության ու պաշտոնական վիճակագրության բնագավառներում համագործակցության համաձայնագրեր և այլ փաստաթղթեր:
Ռուսաստանի Դաշնության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 20-ին` Ռուսաստանում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ