Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ

Մայիս 31,2013 14:56

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ:

12 ապրիլի 2013 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ: ՀՀ ՀՔԾ-ն նշել է, որ մեր կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված անձիք ՀՔԾ քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտ չեն հանդիսանում:

Կից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ ներկայացնում ենք այն հիմնավորումները, համաձայն որոնց ՀՔԾ-ն պարտավոր էր վարույթ սկսել բնապահպանության նախարարության պատասխանատուների նկատմամբ: Ստացվում է, որ առանց իրավական հիմքերի ՀՔԾ-ն  հրաժարվել է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Հետևապես, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ՀՔԾ-ից պահանջել վերանայելու իրենց գործողությունները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նաև ՀՀ բնապահպանության նախարարության ղեկավար աշխատողների նկատմամբ, ովքեր պատասխանատու են տեսչական ստուգումներ իրականացնելու համար:

Թեղուտի պաշտպանության
քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031