Լրահոս
Օրվա լրահոսը

Ցտեսությու՜ն գարուն, բարև ամա՜ռ…

Մայիս 31,2013 14:58

Մնաց մեկ օր, և գարնանային տրամադրությանը կփոխարինի ամառը՝ իր գույներով, երանգներով ու ջերմությամբ: Ոմանք շատ ուրախ են, և արդեն ծրագրում են ինչպե՞ս անցկացնել ամառային հանգիստը, ո՞ւր գնալ, ինչպե՞ս այն վայելել, ոմանք էլ տխրում են, չէ՞ որ գարունն ամենաթարմ ու գեղեցիկ եղանակն է, որին հրաժեշտ ենք տալիս:

«Ոնց չեմ ուզում գարունը գնա, – ասում է 18-ամյա Արաքսյան, – այնքան խինդ ու ծիծաղ կա գարնան մեջ, այնքան թարմություն ու աշխույժություն, իսկ ամռանը շա՜տ շոգ է, որևէ բան  անելու հավես չես ունենում»:

20-ամյա Իրինան ևս տխուր է այդ փաստով. «Ամառը միշտ այնքան երկար է թվում ինձ, երևի նրանից է, որ 3 ամիս հանգստանում ես ու անգամ հանգստից հոգնում»: Կարծում է՝ գարունը եղանակների ոսկե միջինն է՝ ոչ շատ ցուրտ, ոչ էլ շոգ. «Իսկ ոսկե միջինը միշտ լավագույն տարբերակն է ամեն հարցում», – նշում է նա:

«Ծով, արև, ավազ, ծառեր… զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է չսիրել այս հրաշքը», – ասում է 24-ամյա Ելենան: Ամռանն է ծնվել, հավանաբար դա էլ ամառը սիրելու ևս մեկ պատճառն է, ասում է. «Պարզապես պետք է ճիշտ և արդյունավետ անցկացնել այն, հանգստանալ՝ չկորցնելով աշխատունակությունը»

«Ամառն ինձ համար մտածելու շրջանն է, – ասում է 26-ամյա Ռիտան, – այնպես է ստացվել, որ արդեն որերորդ տարին է ես սեպտեմբերից փոխում եմ աշխատանքս ու դա հավանաբար ամռանը երկար մտածելու ու ավելիին ձգտելու արդյունքն է: Միշտ մեկնում եմ ծով, հանգստանում ու նոր ծրագրերով վերադառնում»:

19-ամյա Հեղինեն էլ թեև չի ուզում գարունը գնա, բայց կարծում է ամառն էլ իր հետաքրքրություններն ունի. «Գրքերի ցանկ եմ գրել, որոնք պետք է այս ամռանը ընթերցեմ, պարապելու եմ, լեզուներ եմ սովորելու, մի խոսքով ամառն ինձ համար հանգստանալու համար չէ, այլ նոր բաներ սովորելու ու գիտելիքն ավելացնելու»- ասում է նա:

Ամռանն ընդառաջ առաջարկում եմ լսել լավագույն երգերից մեկը.

 

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031