Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Տեսնելով, որ դահլիճում ազատ տեղեր չկան, ֆիլմի ռեժիսորը՝ Դիանա Կարդումյանն, ասաց.
«Մենք մտածում էինք, որ այսօր 100 հոգուց ավել մարդ էլ չի գա, բայց հիմա տեսնում եմ, որ ֆիլմը հետաքրքրել է շատերին»:
Երիտասարդ ռեժիսորը շնորհակալություն հայտնեց նկարահանման խմբին, ինչպես նաեւ՝ ֆիլմի գլխավոր դերակատարներին՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանին ու Արմեն Մարգարյանին:
30 րոպեանոց «Դիալոգներ» ֆիլմը պատմում է կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին ու նկարահանվել է բացառապես գիշերը: Ֆիլմում հետաքրքիր է ներկայացված գիշերային Երեւանը, ու, ինչպես նշեց դերասան Արմեն Մարգարյանը, դերասանների համար ավելի հետաքրքիր է եղել աշխատել հենց գիշերը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ քաղաքի գիշերային կյանքն ու գիշերային մարդիկ ուրիշ են:
«Դիալոգներ» ֆիլմում նաեւ օգտագործվել են ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծություններից մի քանիսը, իսկ Դիանա Կարդումյանը կինոսերներին ավելի հայտնի է «Աշնան արեւ» կարճամետրաժ ֆիլմով եւ webծիրան կինոփառատոնով:
Աշոտ ԱԹԱՅԱՆ