«Թուխմանուկի» ոսկու հանքը դեռեւս 2007 թվականին պետք է շահագործվեր ստորգետնյա եղանակով, սակայն այն 2 տարին մեկ օրենքի խախտումներով հետաձգվում է:Այսօր «Արմատ» ակումբում այս մասին ասացին բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանքը շահագործում է «Գլոբալ գոլդի» «Մեգո գոլդ» հայաստանյան ընկերությունը, եւ ինչպես վստահեցրեց «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանը, ուսումնասիրելով այս ընկերության փաստաթղթերը` պարզել են, որ դեռեւս 2005 թվականին այս ընկերությանը հանքի շահագործման լիցենզիա տալով` պայման է դրված եղել, որ 2 տարի հետո անցնեն շահագործման փակ եղանակին, ու ներկայացնեն համապատասխան նախագիծ: Սակայն, ըստ տիկին Գաբրիելյանի, բնապահպանության եւ էներգետիկայի նախարարությունները նոր մեթոդ են գտել ընկերությանը, այսպես ասած, ընդառաջելու. «Բարի կամք են դրսեւորում, եթե փորձաքննության մասին օրենքը պահանջում է, որ այդ նախագիծը պետք է անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, ապա պետք է տրվի եզրակացություն, բնապահպանության նախարարությունը 2006 թվականին որոշել է տալ դրական եզրակացություն պայմանով, սա նորություն է օրենսդրական ոլորտում, նախ մեկ ամսվա մեջ 2006-ի հունիսին տալիս է բացասական եզրակացություն, հետո տրվում է դրական եզրակացություն` կրկին 2 տարի ժամկետով` հաշվի առնելով փորձագիտական պահանջները, որ երկու տարվա մեջ ընկերությունը ներկայացնի ստորգետնյա շահագործման նախագիծ: Դա էլ է անցնում ու տեսչական ոչ մի ստուգում չի իրականացվում»:
Առաջին անգամ ընկերությանը «արտոնություն» է տալիս բնապահպանության նախարարությունը` հետաձգելով փակ շահագործման անցնելու ժամկետը, հետո էլ` էներգետիկայի նախարարությունը 2008-ին կրկին 2 տարի ժամկետ է տալիս, որպեսզի ստորգետնյա շահագործման համար նախագիծ ներկայացվի, եւ այն փորձաքննություն անցնելուց հետո` անցնեն հանքի շահագործման փակ եղանակին: Այս ժամկետը լրացել է 2010 թվականին եւ արդեն 3-րդ տարին է «Մեգո գոլդը» արհամարհել է նախարարի պահանջը ու շարունակում է բաց եղանակով շահագործումը:
Տիկին Գաբրիելյանի ներկայացմամբ`բնապահպանության եւ էներգետիկայի նախարարությունները իրավունք չունեին ընկերությանը տրված լիցենզիային ու պայմանագրին հավելված ավելացնելու եւ երկարաձգելու պահանջները. «2008-ի նոյեմբերը միչեւ պետք է ընկերությունը ներկայացներ հանքի հետախուզման աշխատանքեր եւ դրա հիման վրա ստորգետնյա հանքի նախագիծ: Պայմանագրի հատուկ հավելվածում նշված է, եւ, եթե չներկայացներ լիցենզիան, պայմանագիրը լուծված է համարվելու, բայց դրան հերթ չի հասնում, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, այդ նույն պայմանագրին ավելացնում է եւս մի հավելված, նորից երկարացնում է 2 տարով»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բացի հանքին, ապա մասնագետի վստահեցմամբ` այն մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրին. «226 հեկտար լեռնահատկացում է տրված, բայց բացահայտ երեւում է, որ դրանից էլ ավելին է:1 տոննա հանք հանելուց մինչեւ 7-9 տոննա ավելորդ ապար են հանում ու տեղադրում շրջապատում, այդ մակաբացման ապարը թունավոր, ծանր մետաղներ են պարունակում, որոնք բաց երկնքի տակ դնելով` ձնհալի, անձրեւների հետ հոսում, տեղափոխվում եւ հասնում են «Հալվարի» ջրամբար, որտեղից ոռոգվում են Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսական հողերը»:
Aravot.am-ի այն հարցին, այս ընկերությանը նման արտոնություններ տալը գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ ամերիկյան ընկերության ներդրումներ են կատարվում, ասուլիսի մեկ այլ մասնակից, իրավաբան Ռուզաննա Ղազարյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ խախտումներ են կատարվում, բայց իրենք պաշտպանիչ զրահ են վերցնում Ամերիկայի հետ կնքած պայմանագիրը` ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին, եւ չեն թողնում մուտք գործենք ու հասկանանք ինչ է կատարվում: Ըստ էության չունի ներդրումներ կատարված, սակայն գումարները փոխանցվել են իրենց հիմնադիրներից, որոնց մասին տեղեկություն ունենք, որ իրենք դատական գործեր են սկսում` պարզելու այդ հարցը»:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Էկոլոգիական դաշինքի» անդամ Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ «Մեգո գոլդի» կողմից խախտումները բացահատելու համար դիմել են ՀՀ դատախազություն, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Տիկին Ադամյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ այս ընկերությունը պատրաստվում է Մելիք գյուղի հարակից տարածքում 3-րդ պոչամբարը կառուցել, այն դեպքում, երբ եղած 2-րդ պոչամբարները լցված չեն, ընդ որում 3-րդի մասին էլ ընկերությունից նախագծային տեղեկություններ չեն տրամադրում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
31 մայիսի, 2013
Հարգելի ընթերցողներ,
Ձեզ եմ ներկայացնում Գլոբալ Գոլդ ընկերության, Մեգք Գոլդ տնկերության կողմից Վան Կրիկորյանի և Աշոտ Պողոսյանի կողմից ստեղծված ցանցը: Թեեւ ես չեմ կարծում, որ այս աղյուսակը սպառիչ, այն չի ներկայացնում իրենց բոլոր կապերը այդ թվում դուրս է մնացել պրն Վան Գրիգորյանը եւ Աշոտ Պողոսյանի կողմից փողի օգտագործման մասին տեղեկատվությունը:
Նրանք ունեն քաղաքական մեծ ազդեցություն, պրն. Գրիգորյանը ունի 30 – ամյա կապ Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հետ: ԱՀՀ – ն ազդեցիկ է ԱՄՆ Կոնգրեսում, որը վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հատկացրել է հարյուրավոր միլիոն դոլարների արտաքին օգնություն եւ ռազմական օգնություն տեսքով: Մեկ փոխնախարար անգամ ինձ ասաց, որ «մենք» – նայում են, պարոն Գրիգորյանի որպես «Հայաստանի Փրկիչ» դեռեւս Հայաստանի Հանրապետության վաղ օրերին նոր:
Հաբդիսանալով ԱԱՀ-ի նախագահ, պրն Վան Գրիգորյանը մուտք ունի ՀՀ նախագահի ր Վարչապետի գչասենյակներ: Վերջերս ,ա օգտագործելէ իր կարգավիճակը Պետ եկամուտների կոմիտեի նախագահի հետ կարգավորել Գլոբալ Գոլդի դեմ հարուցված քրեական գործի կասեցման հարցը:
Վան Կրիկորյանը Աշոտ Խողոսյանի հետ համատեղ նաև իրենց փաստաբան Հրայր Ղուկասյնի մասնակցությամբ տարիների ընթացքում ստեղծել մի ցանց, հավաքագրել են իրենց համար կարևոր անձանց և պաշտոնյաներ, աշխատանքի վերցրել նրանց ընտանիքների անդամներին: Փոխարենը ստացել են հանքային լիցենզիաներ տրված կասկածելի պայմաններում:
Կարծում են հենց այս պահին էլ ֆինանսական հոսքերը դեպի ԳԳՄ ընթանում են, այդ գումարները գնում են նաև պարոն Աշոտ Պողոսյանի ԱՐԱՔՍ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ մասնավոր խորհրդատվական ընկերությանը ու ՌԱԿԵ ՍՊին: ԳԳՄը ցույց է տվել, որ Թուխմանուկի հանքավայրում ներդրել է 11 մլն $, սրան գումարած 7 մլն դոլարը, որը ԳԳՄ-ը ստացել է 2011թ. Քորպորեյթ Ռեսորսես ընկերությունից, համատեղ ձեռնարկություն ստեղծելու խոստումների դիմաց /այդ հարցով ավելինտեսեք ստորև/:
Գլոբալ Գոլդի ապօրինի լիցենղիաների հիմնական հեղինակը Կորյուն Հակոբյանը, որը զբաղեցնում է Օգտակար հանածոների վարչության պետի պաշտոնը ՀՀ Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարությունում: Սրա դիմաց նա միլիոնավոր գումարներ է ստանում փաստացի իր ՌԱՔԵ ՍՊ-ի համար երկրաբանակ ծառայություններ մատուցելու համար /այդ կապը փաստաթղթային հաստատելը դժվար կլինի/:
Նույն Կորյուն Հակոբյանի ձեռքով է պատրաստվել որոշումը, համաձայն որի մեր ընկերությանը տրված հանքային լիցենզիան ուժը կորցրած է համարվում սեպտեմբերի 28ին, 2010թ., որի հիման վրա Վան Կրիկորյանը մեզ դուրս մղեց Մարջանի հաքավայրից:
(FULL VERSION AT: https://gbgd-armenia-mining.blogspot.com/2013/05/oh-what-tangled-web-we-weave-when-first.html