Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի ազատամարտիկը` խորհրդարանի գեներալների մասին. «Ես մե գեներալըմ կճանչեմ, նա Կոմանդոսն է»

Մայիս 31,2013 14:43

Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում սոցիալական վատ պայմաններից ու իշխանությունների արհամարհական վերաբերմունքից դժգոհող ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանից հետաքրքրվեց` գեներալ-պատգամավորները ԱԺ ամբիոնից չեն բարձրաձայնո՞ւմ ազատամարտիկների խնդիրները: Նշենք, որ ԱԺ ընտրություններից առաջ` Aravot.am-ի այն հարցին, թե ինչ է անելու Ազգային ժողովում գեներալ Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ է ուզում պատգամավոր դառնալ, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը պատասխանել էր` ազատամարտիկների խնդիրներին լուծում գտնելու:

Ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը, փոքր-ինչ շեղվելով մեր հարցից`պարզապես հասկացրեց, որ ինքը գեներալներից ակնկալիքներ չունի: «Ես մե գեներալըմ կճանչեմ, նա Արկադի Իվանովիչ Տեր-Թադևոսյանն է` Կոմանդոսը, ազգային առաջին հերոսը հենց Արկադի Իվանովիչին պիտի տային: Նորից եմ ասում` Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի առաջին հերոսը, բայց էսօրվա օրը Արկադի Իվանովիչը ի՞նչ գործի է, ԴՈՍԱՖ-ի ղեկավար է, հա՞: Մանվել Գրիգորյանն էլ ԵԿՄ նախագահ է, գեներալ-լեյտենանտ է, բայց Արկադի Տեր-Թադևոսյանն էլ գեներալ- մայոր է, ինչղ հասկընա՞նք: Ես աչքովս տեսել, անձամբ ներկա եմ եղել ջոկատների կազմավորմանը, երբ որ բանակ կսարքվիր Ղարաբաղում: Էդ ջոկատների մեջ տարաձայնություններ կային, բոլոր ժամանակներում էլ էդ տարաձայնությունները եղել են: Միակ մարդը Արկադի Իվանովիչ Տեր-Թադևոսյանն է եղել, որ էդ տարաձայնությունները կարողացել է հարթել, ու էնտեղ տարբերություն չի եղել, դու ՀԱԿ-ից ես, ես ՀՀՇ-ից եմ, մեկը դաշնակ է, մյուսը` հնչակ է: Ես Մանվել Գրիգորյանին հարգում եմ որպես գեներալ, բայց ոչ իրանից եմ քաշվում, ոչ էլ գեներալ պարոն նախարարից, ոչ էլ գերագույն գլխավոր հրամանատարից եմ քաշվում, որովհետև ես իմ պատերազմի գոտի անցած ժամանակահատվածս էն ձև չեմ ապրել, որ ինչ-որ մեկի դեմ գլուխ խոնարհեմ: Ես ունեցել եմ իմ հրամանատարս, ես բախտ եմ ունեցել նման հրամանատար ունենալու: Միակ հրամանատարն է պատմության մեջ , որ Շուշիի գրավման ժամանակ, որ հրաման չի տվել, չի ասել պիտի` սա անենք, ասել` եթե այսպես անեք, ճիշտ կլինի, Կոմանդոսը հրաման չի տվել, խորհուրդ է տվել»,- հպարտացավ ազատամարտիկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031