Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար. «Թուրքիան չի ուզում խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը» (Տեսանյութ)

Մայիս 31,2013 14:33

Երևանում այսօր անցկացվող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին, որն անցկացվում է Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, 47 երկրների պատվիրակների շարքում էր Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նուրսունա Մեմեքանը: Նշենք, որ ադրբեջանցի պատվիրակները չեն ժամանել ՀՀ՝ մասնակցելու մշտական հանձնաժողովի նիստին:

Aravot.am-ը Ն. Մեմեքանի հետ զրույցում բարձրացրեց այն հարցը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի քննարկումների ժամանակ թուրք պատվիրակները միշտ ոչ չեզոք դիրքորոշում են ունենում` պաշտպանելով ադրբեջանական կողմի տեսակետները, ինչի պատճառով հաճախ Թուրքիան մեղադրվում է, որ խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս առիթով Ն. Մեմեքանը մեզ հետ զրույցում ասաց. «Թուրքիան չի ուզում խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան  կողմ է հակամարտության  խաղաղ կարգավորմանը: Թուրքիան հաճախ փորձում է ունենալ չեզոք դիրքորոշում հակամարտության հարցում, մենք փորձում ենք լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և ուզում, որ Հայաստանում տիրի խաղաղություն և կայունություն: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը ևս մեզ համար կարևոր է, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Ուստի մեր հնարավորությունների շրջանակներում կնպաստենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպիսի ենթատեքստում էլ լինի: Եթե մենք կարողանանք նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, մենք դա կանենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031