Մինչ ԵԽԽՎ պատվիրակները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համաժողովի են մասնակցում, ՀԱԿ ակտիվիստները՝ ԱՀԿ առաջնորդների հետ, եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը բողոքի ակցիա են անցկացնում:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին չփակել մայթը, որ անցորդների անցուդարձը չխոչընդոտեն:
«Մենք ավելի քիչ տարածք ենք զբաղեցնում, քան դուք՝ ոստիկաններդ»,- ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
«Ոստիկանները մի շարք են, հենց հիմա, եթե դուք հետ գնաք…»,- նրա խոսքը կիսատ թողեց պարոն Կարապետյանը եւ հարցրեց. «Դուք ուզում եք շանտաժ անե՞լ…Մի խոչընդոտեք մենք մեր ակցիան անում ենք»:
Կարդացեք նաև
Հետո լրագրողներին ասաց՝ թե ինչ են ուզում իրենց ակցիայով հասցնել ԵԽԽՎ պատվիրակներին.«Հանձնարարականները, որոնք տրված էին Հայաստանին եւ այն պարտավորությունները, որ ստանձնել էր Հայաստանը, չեն կատարում: Խոսքը վերաբերում է մարտի 1-ի բացահայտմանը եւ երկրում բարեփոխումներին: Դեռ ընտրություններից առաջ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ն էր բարեփոխումների համապարփակ հանձնարարականներ ներկայացրել Հայաստանի իշխանություններին, որոնք պետք է կատարեին մինչեւ նախագահական ընտրությունները , բայց որեւէ մեկը կատարված չէ: Իսկ վերջինն ու ամենկարեւորը՝ շարունակում ենք ունենալ քաղբանտարկյալ եւ դրա մասին ուզում ենք հիշեցնել եվրոպական գործընկերներին»:
Ակտիվիստներն այս պահին «Սերժիկ հեռացիր են» կանչում, իսկ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայրն էլ հավատացնում է. «Եթե հեռանա, մեր զինվորները երկու տարի խաղաղ ծառայելուց հետո ապահով տուն կգան»:
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ