Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի դեմ

Մայիս 31,2013 13:54

DSC_0039Վարդան Ղուկասյանը թեեւ 8 ամիս է՝ Գյումրու քաղաքապետ չէ, սակայն շարունակում է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների: Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրու ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները: Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձեւակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ: Ընդամենը մի տառ՝ P (parking) գրելով ու մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամով գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար: Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը՝ համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, այն հավաքում ու դնում են իրենց գրպանը, դիմել է իրավապահ մարմիններին: Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ թեեւ մեծ դժվարությամբ, այդուհանդերձ, հանձնարարել է հարուցել քրեական գործ:

Մանրամասները 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031