ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի` մայիսի 21-ի հրամանով, Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել Անդրանիկ Կարապետյանին (ծանրամարտ), Վաչիկ Եղիազարյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Գոռ Ներկարարյանին ( աթլետիկա) եւ Արմեն Կարապետյանին (պաուերլիֆթինգ):
Այսօր նախարարը համապատասխան կրծքանշանները եւ վկայականները հանձնեց երիտասարդ մարզիկներին: Միայն Վաչիկ Եղիազարյանը ներկա չէր, քանի որ նա գտնվում է ուսումնամարզական հավաքում:
Շնորհավորելով մարզական բարձր կոչման արժանանալու համար` Յուրի Վարդանյանն ասաց. «Իմացեք, որ մենք ձեզանից լուրջ սպասելիքներ ունենք: Դուք ձեր առջեւ լուրջ նպատակներ եք դրել, եւ այդ ճանապարհին աջ ու ձախ նայել չկա, պիտի գնանք ուղիղ դեպի նպատակակետ: Իմ անձնական փորձից եմ ասում. ինչ տեսակի խնդիրներ ու բարդություններ ասես, ձեզ կհանդիպեն: Եվ դուք պետք է կարողանաք դրանք հաղթահարել: Հաջողության միայն այդպես կարող եք հասնել: Ուրիշ տարբերակ չկա: Տա Աստված, որ հաջորդ անգամ այս նույն սենյակում արդեն սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստանաք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև