Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆիլմում յուրաքանչյուր մարդ կտեսնի այն, ինչը հոգեհարազատ է իր աշխարհընկալմանը». Դիանա Կարդումյան

Մայիս 31,2013 13:41

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է  «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ընդամենը 30 րոպեում ներկայացվեց գիշերային Երևանը` երկու զույգերի դիալոգների ներքո: Դիալոգներ ոչ միայն կնոջ և տղամարդու, այլև քաղաքի և այնտեղ ապրող յուրաքանչյոր կերպարի միջև: Ինչպես նշեց ֆիլմի ռեժիսորը` ֆիլմում յուրաքանչյուր մարդ կտեսնի և  իր հետ կվերցնի  այն, ինչը հոգեհարազատ է իր կենսակերպին ու աշխարհընկալմանը: Ֆիլմի գլխավոր հերոսները`  դերասան Արմեն Մարգարյանը և պրեմիերայից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած դերասանուհի Նարինե Գրիգորյանը 8 ամառային գիշերների ընթացքում այնքան են տարված եղել ֆիլմի աշխատանքներով, որ չեն էլ հասցրել հասկանալ, թե ինչպես է օրը լուսանում: Ֆիլմի ռեժիսորը` Դիանան, բավական երկար է փնտրել ֆիլմի երկու հերոսներին, սակայն պատահաբար հեռուստացույցով տեսնելով Արմեն Մարգարյանի դերասանական խաղը` հասկացել է, որ հենց նա պետք է լինի այն դերասանը, ով կմարմնավորի իր ստեղծած հերոսին: Իսկ Նարինեն քանի որ արդեն ծանոթ էր ռեժիսորի նախորդ աշխատաքներին, համաձայնել էր  ֆիլմում նկարահանվել նույնիսկ առանց սցենարին ծանոթանալու: Դիանա Կարդումյանի խոսքերով՝ մի քիչ անսպասելի, բայց և հաճելի  էր դահլիճը լեփ լեցուն տեսնելը, երբ ֆիլմը մեծ էկրանին էր ոգևորվածությունն ավելի մեծ էր, քան` հուզմունքը: «Դիալոգներ»-ի սյուժեն կառուցված է երկխոսությունների վրա: Բացի կերպարների դիալոգներից և դերասաններից, յուրաքանչյուրը երկխոսության մեջ է մտնում ինքն իր կերպարի հետ: Ֆիլմում վավերագրական տարրեր էլ  կա, ռեժիսորն օգտագործել է այնպիսի կադրեր, որտեղ դերասանները ֆիլմում արծարծվող թեմաների մասին խոսում են արդեն իրենց անունից` չիմանալով, որ դրանք հետագայում մտնելու են ֆիլմի մեջ: Ֆիլմի ռեժիսոր Դիանան այն հարցին արդյո՞ք ֆիլմը հասցրել է քննադատություններ ստանալ, պատասխանում է. «Ինչպես գիտեք, անդրանիկ ցուցադություններին մարդիկ սովորաբար քննադատական կարծիքները զսպում են և կիսվում են միայն դրական էմոցիաներով: Վստահ եմ, որ հակասական կարծիքներ կլինեն, էլ ի՞նչ ֆիլմ, որ տարբեր կարծիքներ չառաջացնի: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես կարող եմ հանգիստ լսել քննադատություն, եթե այդ քննադատությունը առողջ է և կառուցողական: Սակայն կառուցողական քննադատություն շատ հազվադեպ եմ լսում»: Ֆիլմի անսպասելի ավարտը ռեժիսորը թողնում է  դիտողների երեւակայությանը, այն ավարտվում է կնոջ և տղամարդու` մեկ գիշեր տևած դիալոգով և ինքնաթիռի տոմսով: «Յուրաքանչյուրի համար ֆիլմը կավարտվի այնպես, ինչպես ինքն է ուզում տեսնել, ֆիլմում եղած հարաբերությունները ինձ համար ավարտված են», -ասում է Դիանա Կարդումյանը:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031